Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հե­տապն­դող­նե­րի մղ­ձա­վան­ջա­յին տու­րը

Հե­տապն­դող­նե­րի մղ­ձա­վան­ջա­յին տու­րը
03.12.2019 | 03:16

Անկեղծ լի­նենք. որ­քան էլ եվ­րո­պա­կան մյուս գե­րա­ռաջ­նու­թ­յուն­նե­րը նույն­պես ան­մասն չմ­նա­ցին ա­նակն­կալ­նե­րից, այ­դու­հան­դերձ սույն վեր­նա­գի­րը գե­րա­զան­ցա­պես հղաց­ված էր պրե­միեր լի­գան ներ­կա­յաց­նող թի­մե­րի առն­չու­թ­յամբ՝ նկա­տի ու­նե­նա­լով մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում տու­րում «Չել­սիի» ամ­բող­ջա­կան ու «Ման­չեստր Սի­թիի» մաս­նա­կի ձա­խո­ղում­նե­րը։ Սա­կայն ամ­բողջ հարցն այն էր, որ այս զույ­գին միա­նա­լու (վատ ա­ռու­մով միա­նա­լու) բո­լոր շան­սերն ու­ներ և «Լես­տե­րը», թիմ, ո­րը մինչև 68-րդ րո­պեն նույն­պես գնում էր խո­տոր ճա­մա­պար­հով ու, ի բա­րե­բախ­տու­թ­յուն սե­փա­կան երկր­պա­գու­նե­րի, ոչ միայն խու­սա­փեց վատ­թա­րա­գույ­նից, այլև կա­րո­ղա­ցավ ա­ռա­վե­լա­գույ­նը կոր­զել։

ԱՆԳ­ԼԻԱ
«Նյու­քաս­լի» հետ պայ­քա­րում եր­կու ան­գամ ա­ռաջ անց­նե­լով հաշ­վի մեջ՝ «Ման­չեստր Սի­թին» այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ ե­րեք միա­վոր խլել տան­տե­րե­րից, ին­չը նշա­նա­կեց, որ չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րում «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի զգա­լիո­րեն են հետ մնում «Լի­վեր­պու­լից», ո­րը սուս-փուս հաղ­թա­կան իր երթն ան­վեր­ջո­րեն շա­րու­նա­կե­լու գոր­ծին է (հյուր ժա­մա­նած «Բրայ­տո­նին» պար­տու­թյան է մատ­նել 2:1 հաշ­վով)` ու­նե­ցած 40 միա­վո­րով Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րին գե­րա­զան­ցե­լով 11 նի­շով։
Ա­նակն­կալ թե ոչ, սե­փա­կան հար­կի տակ «Չել­սին» նվա­զա­գույն հաշ­վով զի­ջեց «Վեստ Հե­մին»՝ երկ­րորդ տուրն ա­նընդ­մեջ մնա­լով ու­նե­ցած 26 միա­վո­րի վրա։ Ճիշտ է, այս պար­տու­թյուն­նե­րը դեռևս ոչն­չով չեն սպառ­նում մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում «ազն­վա­կան­նե­րի» ու­նե­ցած չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նին, սա­կայն մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում նրանք ար­դեն սկ­սում են հետ մնալ հիմ­նա­կան մր­ցա­կից­նե­րից։ Ա­ռա­ջա­տա­րին հե­տապն­դող­նե­րից փաս­տո­րեն միակ հա­ջո­ղա­կը ե­ղավ «Լես­տե­րը», որն «Է­վեր­տո­նի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում նախ կա­րո­ղա­ցավ հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, ա­պա հա­վե­լյալ ժա­մա­նա­կում խփել ե­րեք միա­վոր բե­րած գո­լը՝ 2։1։ Այս հաղ­թա­նա­կը լես­տեր­ցի­նե­րին 32 միա­վո­րով հա­նեց մա­քուր երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։
Այս­տեղ մի փոք­րիկ նյուանս մատ­նան­շենք, նոր գնանք ա­ռաջ։ Զար­գա­ցում­նե­րում խո­րա­նա­լու ա­ռանձ­նա­պես ցան­կու­թյուն չու­նե­ցող ըն­թեր­ցո­ղը կա­րող է հարց­նել, թե «Լի­վեր­պու­լից» միա­վոր­նե­րով ա­մե­նա­քիչ հետ մնա­ցո­ղին ին­չու ենք հի­շա­տա­կում «Ման­չեստր Սի­թիից» հե­տո։ Բանն այն է, որ մեր խո­րին հա­մոզ­մամբ երկ­րորդ հո­րի­զո­նա­կան դուրս գա­լու, ոս­կե մե­դալ­նե­րի հա­մար Կլո­պի սա­նե­րին ձեռ­նոց նե­տե­լու ա­մե­նա­մեծ հա­վա­նա­կա­նու­թյու­նը քա­ղա­քաբ­նակ­նե­րինն է, դրա հա­մար էլ պահ­պան­վել է ներ­կա­յաց­ման այս հեր­թա­կա­նու­թյու­նը։
Ժո­զե Մոու­րի­նիո­յի թեթև ձե­ռամբ «Տո­տեն­հեմն» ա­ռաջ­նու­թյու­նում տա­րավ երկ­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կը (հյու­րըն­կա­լե­լիս 3։2 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Բոռն­մու­տին». ի դեպ, նա­խորդ հան­դի­պումն էլ է շա­հել նույն հաշ­վով) ու 20 միա­վո­րով մաս կազ­մեց ա­ռա­ջին հն­գյա­կի։ Նկա­տենք, որ նույն­քան միա­վոր է վաս­տա­կել նաև «Վուլ­վեր­հեմպ­տո­նը»։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Լա լի­գա­յի երկ­րորդ, եր­րորդ, չոր­րորդ և հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը զբա­ղեց­նող Մադ­րի­դի «Ռեա­լը» (ար­տագ­նա հան­դի­պու­մում 2։1 հաշ­վով հաղ­թել է «Ա­լա­վե­սին»), «Սևի­լիան» (տնա­յին դի­մա­կա­յու­թյու­նում նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Լե­գա­նե­սի» նկատ­մամբ), «Ռեալ Սո­սիե­դա­դը» (հյու­րըն­կա­լե­լիս 4։1 հաշ­վով ջախ­ջա­խել է «Էյ­բա­րին») ու հյուր ժա­մա­նած «Գրա­նա­դա­յին» եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թած «Աթ­լե­տի­կը» գոր­ծը բա­րեխղ­ճո­րեն ա­րա­ծի հո­գե­բա­նու­թյամբ սպա­սում էին, թե ինչ հան­գու­ցա­լու­ծում կու­նե­նա Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո»-«Բար­սե­լոն» դի­մա­կա­յու­թյու­նը ու ինչ տե­ղա­շար­ժեր կա­նի մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին վե­ցյա­կում։
Միան­գա­մից ա­սենք, որ ստաց­վեց ա­ռանձ­նա­կի գե­ղեց­կու­թյան խաղ ու ընդ­հուպ այն աս­տի­ճա­նի հա­վա­սար, որ ան­կախ նա­խընտ­րու­թյուն-նա­խա­պատ­վու­թյու­նիցդ ու­զում էիր, որ հան­դի­պումն այդ հա­վա­սար ար­դյուն­քով էլ ա­վարտ­վեր, թե­պետ այն կա­րող էր ի վնաս լի­նել սի­րե­լի թի­միդ։ Բարձր գնա­հա­տա­կան տա­լով խա­ղա­դաշ­տում ե­ղած բո­լոր ֆուտ­բո­լիստ­նե­րին, շեշ­տե­լով նրանց անմ­նա­ցորդ տր­վե­լը խա­ղին, այ­դու­հան­դերձ ա­ռանձ­նա­կի պի­տի նշել դար­պա­սա­պահ­նե­րին, ով­քեր ցու­ցադ­րե­ցին բա­ցա­ռիկ հու­սա­լի խաղ։ Խա­ղի ողջ ըն­թացքն ա­ռար­կայ­նո­րեն վկա­յում էր այն մա­սին, թե «Աթ­լե­տի­կոն» որ­քան հիմ­նա­վո­րա­պես էր պատ­րաստ­վել դրան ու մաս­նա­վո­րա­պես կա­րո­ղա­ցել էր գտ­նել Մե­սիի հա­կա­խա­ղը՝ չտա­լով ա­զատ գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ա­մեն ինչ այդ­պես էլ գնում էր հան­դիպ­ման ոչ-ո­քիի հան­գու­ցա­լուծ­ման, մինչև որ վրա հա­սավ ճա­կա­տագ­րա­կան պա­հը։ Ողջ հան­դիպ­ման ըն­թաց­քում հու­սա­լիո­րեն փա­կե­լով Մե­սիին՝ մադ­րիդ­ցի­ներն այ­նուա­մե­նայ­նիվ մի ակն­թարթ, չէ, աչ­քա­թող էլ չէ, ըն­դա­մե­նը մի ակն­թարթ ու­շա­ցան, ու ֆուտ­բո­լի կա­խար­դի կա­խար­դա­կան ձախն ա­րեց ի­րե­նը։ Նաև այս կար­գի ֆուտ­բոլ դի­տե­լուց հե­տո է, որ ինքդ քեզ հա­մար հեր­թա­կան ան­գամ փաս­տում ես՝ կան հրա­շա­լի ֆուտ­բո­լիստ­ներ, սա­կայն լու­սաստ­ղը մեկն է՝ Մե­սի ա­նու­նով անկ­րկ­նե­լին, ա­ներևա­կա­յե­լին, ու որ «Բար­սե­լո­նը» բա­ցա­ռիկ եր­ջա­նիկ թիմ է նման մե­ծու­թյան ֆուտ­բո­լիստ ու­նե­նա­լու հա­մար։ Ի լրումն Մե­սիի վե­րա­բե­րյալ թե­մա­յի, ա­սենք, որ «Վան­դա Մետ­րո­պո­լի­տա­նո» մար­զա­դաշ­տում «Աթ­լե­տի­կո­յի» դար­պա­սը ար­գեն­տի­նա­ցին ա­ռա­ջին ան­գամ գրա­վեց, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ նա լա լի­գա­յում գոլ է խփել 38 մար­զա­դաշ­տում, ին­չը ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ է:
Այս հաղ­թա­նա­կից հե­տո կա­տա­լո­նյան ա­կում­բը 31 միա­վո­րով ան­խախտ պա­հեց ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։ Նույն­քան միա­վոր ու­նի և «ար­քա­յա­կա­նը»։ Եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ան­դա­լու­զա­կան «Սևի­լիան» է՝ 30 միա­վոր։ «Աթ­լե­տի­կոն» մնաց 25 միա­վո­րով, նրա­նից մեկ միա­վոր ա­վե­լի են վաս­տա­կել «Ռեալ Սո­սիե­դադն» ու «Աթ­լե­տի­կը»։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Սկ­սենք նրա­նից, որ նա­խորդ տու­րում Պա­դեր­բոռ­նից» կրած պար­տու­թյու­նից ա­րագ դա­սեր քա­ղեց Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան» ու ողջ կուժն ու կու­լան ջար­դեց ա­ռա­ջին վե­ցյա­կում գտն­վող «Ֆրայ­բուր­գի» գլ­խին՝ պար­տու­թյան մատ­նե­լով 4։2 տպա­վո­րիչ հաշ­վով։ Հաղ­թա­նակն այս 28 միա­վո­րով նրա հա­մար ամ­րագ­րեց բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը, իսկ ա­հա 22 միա­վոր ու­նե­ցող «Ֆրայ­բուր­գը» կա­րող էր դուրս մղ­վել ա­ռա­ջին վե­ցյա­կից, ե­թե «Վոլ­ֆս­բուր­գը» հաղ­թա­նա­կով ա­վար­տեր տնա­յին հան­դի­պու­մը «Վեր­դե­րի» հետ։ Գեր­մա­նա­կան «գայ­լե­րին» դա չհա­ջող­վեց ա­նել (զի­ջել են 2։3 հաշ­վով)։
Սա­կայն չնա­յած ողջ դրա­մա­տիզ­մին, «Բո­րու­սիա»-«Ֆրայ­բուրգ» դի­մա­կա­յու­թյա­նը չէր վի­ճակ­ված լի­նե­լու տու­րի թիվ մեկ հան­դի­պու­մը։ Սե­փա­կան հար­կի տակ տա­րօ­րի­նա­կո­րեն պար­տու­թյուն կրեց «Բա­վա­րիան», ու այդ ա­նակն­կա­լը նրան մա­տու­ցո­ղը «Բա­յերն» էր՝ 1։2։
ՈՒմ հա­մար բա­րե­բախ­տա­բար, ում հա­մար էլ դժ­բախ­տա­բար տու­րում այս­տեղ այլ ա­նակն­կալ­ներ չե­ղան։ Հյու­րըն­կալ­վե­լիս «Լայպ­ցի­գը» 3։2 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Պա­դեր­բոռ­նին», ու ցավն այն է, որ այս թի­մը այն­պես էլ չէ, որ ա­նա­տամ պայ­քա­րում է տա­նուլ տա­լիս։ «Լայպ­ցի­գը» 27 միա­վո­րով հա­ջոր­դում է Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յին»՝ հետ մնա­լով ըն­դա­մե­նը մեկ նի­շով։
Իր հեր­թին նրա­նից եր­կու միա­վո­րով է հետ մնում «Շալ­կեն», ո­րը սե­փա­կան հար­կի տակ հաղ­թա­նակ է տո­նել Բեռ­լի­նի «Ու­նիո­նի» նկատ­մամբ՝ 2։1։
Նույն­պի­սի հա­շիվ է գրանց­վել նաև «Հեր­տա»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» դի­մա­կա­յու­թյու­նում, միայն թե հօ­գուտ հյու­րե­րի։ Վեր­ջինս հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, ու­նի 23 միա­վոր։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Երկ­րորդ տաս­նյա­կից այդ­պես էլ վեր նա­յե­լու զո­րու­թյուն չու­նե­ցող «Սա­սուո­լո­յին» հյու­րըն­կա­լած երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը՝ «Յու­վեն­տու­սը», չկա­րո­ղա­ցավ մեկ միա­վո­րից ա­վե­լի կոր­զել հա­մառ հյու­րե­րից, իսկ սա մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում բե­րեց ա­ռա­ջա­տա­րի փո­փո­խու­թյան, քա­նի որ «ծեր սի­նյո­րա­յին» մինչ այդ ըն­դա­մե­նը մեկ միա­վո­րով զի­ջող «Ին­տերն» ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող ՍՊԱԼ-ի հետ հան­դի­պու­մում վաս­տա­կեց 3 միա­վոր (2։1) ու 37 միա­վո­րով ստանձ­նեց սկու­դե­տեի ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։
Տու­րը հա­ջո­ղակ ե­ղավ նաև ա­ռա­ջին ե­ռյա­կը եզ­րա­փա­կող «Լա­ցիո­յի» հա­մար։ Նրա մր­ցա­կիցն էր Հռոմ ժա­մա­նած «ՈՒ­դի­նե­զեն»՝ 3։0։ Նկա­տենք, որ «Ին­տե­րի» օ­րի­նա­կով «Լա­ցիոն» էլ, ո­րի ան­վան դի­մաց 28 միա­վոր է, վեր­ջին հինգ խա­ղում միայն հաղ­թա­նակ­ներ է ար­ձա­նագ­րել։
Սկու­դե­տեի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի պատ­ճա­ռով հայ ֆուտ­բո­լա­սե­րի հա­մար բա­ցա­ռիկ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող «Ռո­ման», ո­րը հյուր էր գնա­ցել «Վե­րո­նա­յին»։ Հան­դի­պումն այդ ա­վարտ­վել է ի­տա­լա­կան «գայ­լե­րի» հաղ­թա­նա­կով, 3։1 հաշ­վով, վնաս­ված­քի պատ­ճա­ռով եր­կա­րատև ընդ­մի­ջու­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ խա­ղա­դաշտ է ե­լել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի ա­վագն ու դար­ձել գո­լի հե­ղի­նակ, ին­չի հա­մար շնոր­հա­վո­րում ենք բո­լո­րիս։
Հաղ­թա­նա­կի դեպ­քում «Ռո­մա­յի» օ­րի­նա­կով 28 միա­վո­րի տեր կա­րող էր դառ­նալ ե­րեկ ե­րե­կո­յան մր­ցաս­պա­րեզ մտած «Կա­լյա­րին»՝ «Սամպ­դո­րիա­յի» հետ խա­ղում։ Իսկ ա­ռա­ջին վե­ցյա­կը 25 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Բրե­շիա­յին» հյուր գնա­ցած ու ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նած «Ա­տա­լան­տան»։
Ի­տա­լա­կան թե­ման ա­վար­տենք «Նա­պո­լիի» մա­սին հի­շա­տա­կու­մով: Վեր­ջին հինգ խա­ղում նեա­պոլ­ցի­նե­րը կրե­ցին երկ­րորդ պար­տու­թյու­նը (սե­փա­կան հար­կի տակ 1:2 հաշ­վով զի­ջել են «Բո­լո­նիա­յին»), իսկ ընդ­հա­նուր առ­մամբ այդ հինգ խա­ղում վաս­տա­կել են… 3 միա­վոր: Ակն­հայտ է, որ այս թի­մում խոր­քա­յին գոր­ծըն­թաց­ներ են, ու ա­մեն ինչ տա­նում է Կառ­լո Ան­չե­լո­տիի պաշ­տո­նանկ­մա­նը, ե­թե, ի­հար­կե, ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյան նյար­դե­րը պող­պա­տից չեն:
ՖՐԱՆ­ՍԻԱ
Վեր­ջին չորս հան­դի­պու­մը հաղ­թա­նա­կով ա­վար­տած «Մար­սե­լը» («Բրես­տի» հետ տու­րի հան­դի­պումն ա­վար­տել է 2։1 հաշ­վով) վս­տա­հո­րեն տեղ է գտել ա­ռաջ­նու­թյան երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ու ար­դեն չորս նի­շով է ա­ռաջ Նից­ցա ան­հա­ջող ճամ­փոր­դու­թյուն ու­նե­ցած, այդ­պես էլ 24 միա­վո­րով մնա­ցած «Ան­ժից» (տե­ղի հա­մա­նուն թի­մին զի­ջել է 1։3 հաշ­վով)։ Վեր­ջի­նիս ընդ­հուպ մո­տե­ցել է մեր հայ­րե­նակ­ցի գլ­խա­վո­րած, «Ա­միե­նի» հետ գո­լա­ռատ հան­դի­պում անց­կաց­րած «Մոն­պե­լիեն»՝ 4։2։ Այն «Ան­ժից» հետ է մնում ըն­դա­մե­նը մեկ նի­շով։ 23 միա­վոր է նաև «Բոր­դո­յի» ու «Նան­տի» ան­վան դի­մաց, ո­րոնք լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի պատ­ճա­ռով հա­ջոր­դում են «Մոն­պե­լիեին»։ Ա­ռա­ջինն ար­տագ­նա­յում ոչ-ո­քի է խա­ղա­ցել «Ռեյմ­սի» հետ՝ խա­ղա­վար­տին մոտ ձեռ­քից բաց թող­նե­լով հաղ­թա­նա­կը՝ 1։1, երկ­րոր­դը սե­փա­կան հար­կի տակ գե­րա­զան­ցել է «Թու­լու­զին»՝ 2։1։
Ինչ վե­րա­բե­րում է դի­վի­զիո­նի ա­նա­ռար­կե­լի ա­ռա­ջա­տա­րին՝ երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Պա­րի Սեն Ժեր­մե­նին», «Մո­նա­կո­յի» հետ նրա հան­դի­պու­մը հե­տաձգ­վել է։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 4904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ